Չինաստանում դեղամիջոցների ապօրինի վերավաճառքի մեջ կասկածանքով 37 մարդ է կալանավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Քննիչների փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է հայտնաբերել խոշոր ցանց, որը զբաղվում էր պատվաստանյութերի վերավաճառքով, այդ թվում՝ հեպատիտ B-ի, կատաղության եւ պոլիոմիելիտի դեմ։

Բիզնեսը կազմակերպիչները մայր եւ դուստր են, որոնց կալանավորել էին դեռ փետրվարին։ 2011թ.-ից նրանք արտադրողներից արտոնագրված եւ առանց արտոնագրի դեղեր էին գնում եւ սեւ շուկայում կամ հիվանդանոցներին թանկ գնով վաճառում։

Ընդ որում, դեղերի պահպանման եւ տեղափոխման պայմանները հաճախ չեն պահպանվել։  5 տարվա ընթացքում կանայք 88 մլն դոլարի դեղորայք են վաճառել։

Հանցագործ սխեմային մասնակցել է 20 չինական նահանգների մի քանի հարյուր բնակիչ։ Ոստիկանությունն հիմա ստուգումներ է իրականացնում երեք խոշոր դեղագործական ընկերություններում եւ դեղատներում։