Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Երեւանի Գուլակյան փողոցի թիվ 16/Ա շենքի մոտից, «Մերսեդես Ե 350» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 25-ամյա Տիգրան Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ավտոմեքենայի պահոցից ներկայացրել է «Մաուզեր» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ եւ 2 դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:



























