Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հույս ունի, որ Թուրքիան կկարողանան վերադառնալ քրդերի հետ հաշտության ուղի: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես նորից ու նորից ընդգծում եմ իմ հույսը, որ Թուրքիան կրկին կգտնի ճանապարհը եւ կվերադառնա այն ուղի, որում այդ երկիրը գտնվում էր. տարբեր ազգային խմբավորումների, քրդերի հետ հաշտության ուղի: Կվերադառնա նորմալ իրավիճակի, հաշվի առնելով այն պահանջները, որոնք գոյություն ունեն քրդերի կողմից»,-հայտարարել է Շթայնմայերը:
Լավրովն իր հերթին, հավելել է, որ Ժնեւում միջսիրիական բանակցություններում պետք է ներկայացվի ողջ ընդդիմադիր դաշտը, ներառյալ քրդերը:





























