Սիրիայում բանակցություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա: Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե ուզում ենք, որ բանակցային գործընթացը հաջող լինի, որ այն սիրիական հակամարտության հանգուցալուծման հանգեցնի, անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է` ճնշում գործադրելով հակամարտության կողմերի վրա», — հայտնել է Շթայնմայերը:





























