Օդեսայում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի շենքը նորից ենթարկվել է ուկրաինացի ծայրահեղականների հարձակմանը:

Այս տեղեկությունը հաստատել է Օդեսայում ՌԴ գլխավոր հյուպատոս Վալերի Կատունկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր դեսպանատան շենքի մոտ ցույց էր: Օդեսայի հայրենասիրական ուժերի մոտավորապես 30-35 ներկայացուցիչներ (ինչպես իրենք են իրենց անվանում), հյուպատոսարանի շենքի մուտքի վրա ձվեր են նետել: Մի քանիսը ընկել են հյուպատոսարանի տարածք»,- հայտնել է նա: Կատունկինի խոսքով, նրանք պահանջում էին ազատել Ուկրաինայի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին:

Գլխավոր հյուպատոսը հատուկ ցինիզմ է անվանել այն փաստը, որ ակտիվիստները ձվեր էին նետում այն մոմերի ու լապտերների վրա, որոնք քաղաքի բնակիչները վառել էին Դոնի Ռոստովում FlyDubai ընկերության Boeing օդանավի վթարից զոհվածների հիշատակին:

Հիմա ցույցն ավարտվել է, այն մոտավորապես մեկ ժամ է տեւել:

Ուկրաինայի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք հսկում էին հյուպատոսարանի տարածքը, չեն խոչընդոտել հանրահավաքին, սակայն թույլ չեն տվել, որ ակտիվիստները մտնեն դիվանագիտական ներկայացուցչության տարածք, պարզաբանել է Կատունկինը: