Իրավապահ ուժերի աշխատակիցները հայտնել են, որ երեքշաբթի առավոտյան տղամարդը մտել է Walmart խանութ եւ գնդակահարել աշխատակիցներից մեկին: Նրան մեղադրում են մարդկանց վրա հարձակվելու եւ առեւանգելու համար, հայտնում է Americaru-ն:
Դեպարտամենտի շերիֆը հաստատել է, որ օրենքի պահապաններն առավոտյան մոտ 9:40-ին դեպքի վայր են մեկնել: Ոստիկանները հայտնել են, որ 55-ամյա Դոնալդ Ռեյ Քոուլմանը մտել է խանութ եւ մի քանի անգամ կրակել 59-ամյա Ջոն Մորգանին: Իր հայտարարության մեջ ոստիկանության կապիտան Էդ Բլեքն ասել է, որ հետո Քոուլմանն ատրճանակը շրջել է եւ կրակել իր գլխին:
Մորգանը մեռած է հայտարարվել դեպքի վայրում, մինչդեռ Քոուլմանին ուղղաթիռով հասցրել են Դալլասի հիվանդանոց: Այժմ նա կրիտիկական վիճակում է: Երեւում է` խանութում կրակողին միայն աշխատակիցն էր հետաքրքրում:
Շրջանային դատախազ Հենդերսոն Սքոթ ՄաքԿին հաստատել է, որ Քոուլմանը 2015-ի հունվարին սպառնացել էր մի 50-ամյա կնոջ եւ նրան պահել իր կամքին հակառակ, մինչեւ որ վերջինս կարողացել էր փախչել:




























