Alaska Airlines ավիաընկերության՝ Բելինգհեմ-Հավայի չվերթն իրականացնող օդանավի ուղեւորուհու iPhone-ը հենց թռիչքի ժամանակ այրվել է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Fox News-ը:
Աննա Քրեյլը պատմել է, որ նախ վախեցել է բռնկված հրդեհից: Ավելի ուշ նկատել է, որ իր iPhone 6-ից 20 սմ բարձրությամբ կրակ է բարձրանում:
«Ես հեռախոսը հատակին նետեցի, եւ այն ընկավ աթոռներից մեկի տակ: Այնուհետեւ կրակն ավելի բորբոքվեց, եւ մյուս ուղեւորները սկսեցին վեր թռչել տեղերից»,- պատմել է վախեցած ուղեւորուհին:
Հրդեհված սմարթֆոնը սպառնացել է օդանավի 163 ուղեւորի կյանքին, սակայն անձնակազմի անդամներին հաջողվել արագորեն մարել կրակը:




























