ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա։ Պետքարտուղարը մարտի 23-ի երեկոյան Մոսկվայում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երիտասարդ մասնագետների հետ կլոր սեղանը պետքարտուղարի համար հնարավորություն կլինի հանդիպել 8-10 երիտասարդ ռուսաստանցիների՝ ձեռներեցների, գիտնականների, բլոգերների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Մենք նախկինում նման բան կազմակերպելու հնարավորություն չենք ունեցել»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Քերրին երկօրյա այցով կլինի Մոսկվայում։ Ակնկալվում է, որ մարտի 24-ին պետքարտուղարը բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Սիրիայի հակամարտությունը, Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։





























