Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը մահից առաջ գրառում է թողել իր համակարգչի մեջ։
Այն բանից հետո, երբ ոստիկանությունը պարզել էր 3 ահաբեկիչների ինքնությունը, հատուկ ծառայությունները մայրաքաղաքի տարբեր թաղամասերում խուզարկումներ էին իրականացրել։
Առավոտյան մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ ահաբեկիչների գլխավոր համախոհը՝ Նաջիմ Լահրաուին, իբր թե ձերբակալվել է Բրյուսելի Անդերլեխտ թաղամասում։ Սակայն Բելգիայի դաշնային դատախազի մամուլի ասուլիսից հետո հայտնի էր դարձել, որ սխալ մարդու են ձերբակալել, հայտնում է ՆՏՎ-ն։
Բելգիայի հատուկ ծառայությունները որոնում են նախօրեի ահաբեկչությունների հետ կապ ունեցող 2 անձանց։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է 15 կգ պայթուցիկ եւ ահաբեկիչներից մեկի համակարգիչը, որում նա գրառում էր կատարել՝ ասելով, թե հոգնել է, իրեն անվտանգ չի զգում եւ վախենում է հայտնվել ճաղերի հետեւում։





























