Հալեպի Բուսթան Ալ Կասր թաղամասում թաքնվող ահաբեկիչները ականանետից 5 արկ են արձակել Ալ Մաշարկա բնակելի թաղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել է 7 մարդ։
ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության տեղեկություններով՝ կրակահերթից հրդեհվել է մեկ բնակելի տուն, վնասվել մասնավոր եւ պետական ունեցվածքը։




























