Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր՝ մարտի 23-ին, 3 անձի մահվան պատճառ դարձած տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ։
Նախնական տվյալներով՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Արսեն Հովսեփյանը, 2016 թվականի մարտի 23-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի ճանապարհահատվածում, կորցրել է իր վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ բախվելով ճամփեզրին տեղադրված գազատարի երկաթյա հենասյունին, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ձախ գտնվող դաշտային հատված։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 04.56-ին Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից մահացած երիտասարդներից երկուսը՝ Արսենն ու Սարգիսը տեղում մահացել են, իսկ Լեւոնը՝ հիվանդանոցում:
Արսենն ու Հովսեփը եղբայրներ էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար։



























