ԱՄՆ-ում հյուրանոցի աշխատակցուհին մահացել է՝ 13 ժամ անցկացնելով խոհանոցի փակ սառցախցիկում: Իրավապահները կորած կնոջը սկսել են որոնել, երբ հայտնել են, որ հերթափոխից հետո նա տուն չի վերադարձել:

Ըստ America.ru-ի, հյուրանոցի տեսահսկման խցիկների տեսագրություններն ուսումնասիրելիս ոստկանները նկատել են, որ երկուշաբթի երեկոյան ժամը 8-ի սահմաններում աշխատակցուհին մտել է սառցախցիկ: Նրան գտել են հաջորդ առավոտյան ժամը 9-ին:

Ատլանտայի ոստիկանության լեյտենանտ Չառլզ Հեմփթոնը նշել է, որ իրենք ապացույցներ ունեն, որ կինը փորձել է դուրս գալ սառցախցիկից, սակայն չի պարզաբանել, թե ինչպես են հանգել այդ եզրակացության: Իրավապահները սպասում են դիահերձման արդյունքներին՝ պարզելու համար, արդյո՞ք մահվան պատճառը որեւէ հիվանդությունն է: