Ղրղզստանի Հանրապետության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է Ջալալ-Աբադի շրջանում ղրղզա-ուզբեկական սահմանի չկարգավորված հատվածում ստեղծված իրավիճակը: Որոշում է ընդունվել հետագա օրերին շարունակել խորհրդակցություները, հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
Տեղում իրավիճակի ուսումնասիրման եւ Ղրղզական կողմի հետ խորհրդակցությունների համար Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ա.Բադալյանը:





























