Թուրքիայի պատմության ամենախոշոր «Մեծ կաշառք» սկանդալային գործով ձերբակալված հետագայում Էրդողանի ցուցումով ազատ արձակված Ռըզա Սարրաֆին ԱՄՆ-ում ձերբակալած դատախազին Twitter-ով հարյուրավոր թուրքեր հրավիրում են Թուրքիա։
Ռզըա Սարրաֆին (Ռեզա Զարրաբ) ձերբակալած ամերիկացի դատախազ Փրեթ Բհարարան Թուրքիայում «աստղ» է դարձել, քանի որ ձերբակալել է «Մեծ կաշառքի» գործով գլխավոր մեղադրյալին, ում պարզապես ազատ են արձակել Թուրքիայում։
Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ Twitter-ով ամերիկացի դատախազին շնորհակալություն են հայտնել, առաջարկել որպես նվեր ընդունել թուրքական «ռաքը», լոխում, թուրքական գորգ, շիշքյաբաբ եւ այլ ուտեստներ։ Որոշները խնդրել են ամերիկացի դատախազին գալ Թուրքիա եւ ձերբակալել Ռըզա Սարրաֆի մյուս հանցակիցներին, այդ թվում նախագահ Էրդողանին։
Ռըզա Սարրաֆին ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու եւ ԱՄՆ-ին թալանելու մեղադրանքով։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորներն ու դատախազները ամեն ինչ արեցին «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներին ազատ արձակելու համար եւ փետրվարի 28-ին արդեն բոլորը հայտնվել են ազատության մեջ։






























