Նյու Դելիի օդանավակայանում Indigo ավիաընկերության 10 չվերթ է հետաձգվել: Օդանավերում ռումբերի առկայության մասին հաղորդումները լրացուցիչներ ստուգումներ են անցկացվում: Այս մասին հաղորդել է օդանավակայանի անվտանգության ծառայությունը:
Հնարավոր ահաբեկչության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թամիլնադ նահանգի վարչական կենտրոն Չենաիում Indigo-ի մասնաճյուղն անանուն հեռախոսազանգ է ստացել:
Ըստ ՏԱՍՍ-ի, մարտի 22-ին նման իրավիճակի պատճառով հնդկական մեկ այլ ավիաընկերության՝ Jet Airways-ի 5 օդանավերի թռիչք էր չեղարկվել: Սակայն ստուգումների արդյունքում հատուկ ծառայությունները պայթուցիկ որեւէ սարք չէր հայտնաբերվել:





























