Մարտի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրամիության Խորհրդի՝ ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով արտակարգ հանդիպումը, նպատակ ունենալով քննարկել Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները: Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին ասված է ԵՄ Խորհրդի հաղորդագրությունում:
Ավելի վաղ հանդիպումը գումարելու մտադրության մասին հայտարարել էին ԵՄ-ում նախագահող Հոլանդիան, ինչպես նաեւ կառույցի միգրացիոն, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:





























