ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում «խելացի» մոտեցումներ կկիրառի, այլ ոչ թե հետեւողական ռմբակոծություններ եւ Մերձավոր Արեւելքում օգտագործվող նման այլ գործողություններ: Այս մասին Արգենտինա կատարած այցի ընթացքում կատարած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Հարցին, արդյո՞ք Բրյուսելի ահաբեկչությունները կփոխեն ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գործողությունները, Օբաման պատասխանել է, որ հարկավոր է ահաբեկչական այդ խմբավորման դեմ հակազդեցության այնպիսի գործողություններ կիրառել, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը: «Գործուն են օդից հարվածները, հատուկ նշանակության ստորաբաժանումների թիրախային գործողությունները, որոնք անցկացվում են Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարող տեղական ուժերի հետ համատեղ»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:

Ըստ ՏԱՍՍ-ի, ամերիկյան առաջնորդը, միաժամանակ, քննադատել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պահանջում են ակտիվացնել ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Թեխասից սենատոր Թեդ Քրուզի մասին է: Օբաման նաեւ վստահեցրել է, որ ԻՊ-ի ոչնչացումն իր համար՝ որպես պետության ղեկավարի, «թիվ մեկ առաջնահերթությունն է»: