«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը 400-600 զինյալների էր նախապատրաստել Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Նրանց տվյալներով զինյալներին վարժեցրել են Իրաքի ու Սիրիայի տարածքում գտնվող ճամբարներում: Նշում են, որ ահաբեկիչներին մասնավորապես սովորեցրել են պայթուցիկ գործածելն ու լրտեսելը:
Զինյալները գործում են խմբերով, նշել են հետախուզությունում գործակալության աղբյուրները: Նրանք այն նույն ահաբեկչական ցանցից են, որը հարձակում էր կազմակերպել Փարիզում, այս պահին ահաբեկիչները ցրված են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Դանիայում ու Շվեդիայում: Նշում են, որ զինյալների մի խումբ էլ Թուրքիայից է ժամանել:




























