Ամերիկացի ոստիկանները ԱՄՆ ու Մեքսիկայի սահմանին 380 մետր երկարության թունել են հայտնաբերել, հայտնում է NBC News–ը: Ստորգետնյա թունելի մուտքը ամերիկյան Կալեկսիկո քաղաքի տներից մեկում էր ( Քալիֆորնիա նահանգ), իսկ ելքը Մեքսիկայի Մեխիկալի ռեստորանում:

Իրավապահ մարմինների տեղեկություններով, թունելը սկսել են օգտագործել այս տարվա փետրվարի վերջին: Խուզարկման ընթացքում առգրավվել է ավելի քան 1350 ֆունտ ( մոտավորապես 612 կիլոգրամ) մարիխուանա: Դրա արժեքը գնահատվում է 6 մլն դոլար, հայտնում է –ն

Հատուկ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել երկու տղամարդու՝ Ջոել Դուարտե Մեդինին ու Մանուել Գալեգոս Հիմինեսին, որոնք այդ տանն էին գտնվում: Ավելի ուշ՝ Արիզոնայում հանցագործությանը առնչություն ունենալու կասկածով ձերբակալվել են երկու կանայք՝ Մարսիա Մանուելա Դուարտե Մեդինան ու նրա մայրը՝ Եվա Դուարտե Մեդինան: Չորսն էլ կալանավորված են: