Հռոմի Պապը ցանկացած համաշխարհային առաջնորդից ավելի հանրահայտ է։ Այս մասին են վկայում հարցումների տվյալները։ WIN Gallup International-ի հարցման համաձան՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հատկապես մեծ սեր է վայելում կաթոլիկների շրջանում, որոնց 85 տոկոսը դրական են արտահայտվում նրա մասին, իսկ հրեաների շրջանում նման կարծիք ունեն հարցվածների 65 տոկոսը։

Սակայն Ֆրանցիսկոսը նաեւ ժողովրդականություն է վայելում բողոքականների, ինչպես նաեւ աթեիստների եւ ագնոստիկների մեծ մասի մոտ։ Հարցումն անցկացվել է 64 երկրների մոտ հազար բնակիչների շրջանում, հայտնում է BBC-ն։

Ինչ վերաբերում է նման բարեհաճ վերաբերմունքի աշխարհագրությանը, ապա Հռոմի Պապի նկատմամաբ առավել լավ են տրամադրված Լատինական եւ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաեւ Եվրոպայում (հատկապես Իտալիայում եւ Պորտուգալիայում)։ Ամենաբարձր վարկանիշը նա ունի Ֆիլիպիններում, իսկ ամենացածրը՝ Թունիսում, Թուրքիայում եւ Ալժիրում։

Հատկանշական է, որ Ադրբեջանում հարցվածների մեծ մասն ասել է, որ գրեթե ոչինչ չգիտի պոնտիֆիկոսի մասին։

Նշենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը ծնվել է Արգենտինայում եւ դարձել լատինամերիկացի առաջին հոգեւորականը, որը գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին։ Նա Սուրք Աթոռի առաջին ճիզվիտն է։