Ղրղզստանը Ուզբեկստանի հետ սահմանի համաձայնեցված հատվածների վրա ինեժեներական կառույցներ է կառուցելու, հայտնում է «Վեչերնի Բիշքեք» թերթը՝ վկայակոչելով հանրապետության կառավարության սահմանազատման հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրբանբայ Իսկանդարովին:

Իսկանդրովը պարզաբանել է, որ կողմերը պայմանավորվել էին որեւէ աշխատանքներ չիրականացնել քանի դեռ սահմանազատումը չի ավարտվել, բայցեւայնպես Ուզբեկստանը փշալար է տեղադրել սահմանի 600 կմ հատվածի վրա:

«Սահմանի ընդհանուր գծից 324 կիլոմետրը դեռ չճշտված հատված է, դրա համար էլ մենք ինժեներական կառույցներ կկառուցենք միայն համաձայնեցված հատվածներում ինչի մասին տեղեկացրել ենք ուզբեկական կողմին»,- հայտնել է Իսկանդարովը:

Պաշտոնական Բիշքեքը մինչ այդ հայտնել էր, որ պատրաստ է Ուզբեկստանի հետ կառուցողական երկխոսության՝ ղրղզա- ուզբեկական պետսահմանի չհամաձայնեցված հատվածից ռազմական տեխնիկան դուրս բերելուց հետո: