Վաշինգթոնում մարտի 23-ին երկկողմանի խորհրդակցություններ են անցել Ադրբեջանի ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջեւ: Այս մասին հայտնում է haqqin.az –ը, վկայակոչելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության հարցերը ռազմավարական համագործակցության համատեքստում, համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում, նաեւ այլ հարցեր ու ապագայի ծրագրեր:
Ադրբեջանական պատվիրակությունը, որի կազմում Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ էին, ղեկավարում էր ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար գեներալ -մայոր Հուսեյն Մահմուդովը: ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում ՊՆ, Պետդեպարտամենտի, Միացյալ շտաբի ու Օքլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատարության ներկայացուցիչներ են, ղեկավարում է Պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերը:
Միջոցառմանը նաեւ մասնակցել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ու ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:




























