Աշխարհը պայմանավորվել է տեռորիզմի դեմ պայքարի հարցով: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Բելգիայում տեղի ունեցած պայթյունները կապում եմ Սիրիայից ՌԴ զորքի դուրսբերման հետ: Շուտով գերտերությունների միջեւ քաղաքական լարվածության թուլացում կսկսվի, տեռորիզմը կդառնա համար մեկ թշնամի: Եվրոպան ուտում է այն ճաշը, որ ինքն է եփել, բայց, ցավոք, նրա հետ միասին, այդ ճաշը ուտելու են բոլորը»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ, հավանաբար, եվրոպական հատուկ ծառայությունները նախապես տեղյակ էին Բելգիայում պայթյունների վտանգի մասին:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանը շատ մոտ է վտանգին, հատկապես որ մեր ռազմավարական գործընկերները ՌԴ-ն ու Իրանն են:
«Պիտի ամեն ինչ անենք, որ չմտնենք պատերազմի մեջ, բայց դիվանագիտական գործողություններից դուրս մնալ չի կարելի»,- ասաց նա:





























