Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մարտի 23-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է մարտի 18-ին Թուրքիա-ԵՄ համաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները, ըստ որի Թուրքիան պետք է կանխի դեպի ԵՄ անօրինական միգրացիան։

Կողմերը նաեւ անդրադարձել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը։