Լոս Անջելեսի օդանավակայանում անվտանգության աշխատակիցներից փախած բորտուղեկցորդուհին, որի ուղեբեռում 30 կգ կոկաին էր հայտնաբերվել, հանձնվել է իշխանություններին, հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ օդանավակայանի աշխատակիցները պատահականության սկզբունքով ստուգումներ էին իրականացրել ավիաընկերությունների աշխատակիցների շրջանում։ Կինը, որին ուզեցել էին ստուգել,  թողել էր իր ճամպրուկը եւ փախել։ Նրա ուղեբեռում 2 մլն դոլարի թմրանյութ էին գտել։

JetBlue ավիաընկերության 31-ամյա աշխատակցուհուն մեղադրանք է ներկայացվել։