Մոսկվայի ու Վաշինգթոնի համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել հաջողության հասնել սիրիական կարգավորման գործում, հավասարակշռել շահերը, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուզում եմ ամբողջովին համաձայնել ռուս- ամերիկյան փոխգործակցության կարեւորության մասին ձեր ասածների հետ՝ Սիրիայի հարցում մեր համագործակցությունը, մեր համառությունը թույլ տվեցին հասնել հաջողության, քանի որ մենք աշխատել ենք իրավահավասարության հիմքով ու շարունակում ենք այդպես անել ու աշխատել ենք հավասարակշռել շահերը, ընդ որում ոչ միայն Մոսկվայի ու Վաշինգթոնի, այլեւ բոլոր ներգրավված կողմերի շահերը՝ թե՛ Սիրիայի ներսում, թե: դրա սահմաններից դուրս»,- ասել է Լավրովը ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով «դա էր հաջողության բանալին»: «Ես վստահ եմ, եթե մենք այս նույն մեթոդը կիրառենք նաեւ ցանկացած այլ միջազգային խնդրի՝ նաեւ մեր երկկողմանի հարաբերությունների նկատմամբ, ապա մեզ բավականին լավ ապագա է սպասվում»:





























