Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման մեծ տերությունները կարող են համագործակցել՝ չնայած նրանց միջեւ եղած տարաձայնություններին։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսը բացելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք իրոք կարող ենք ցուցադրել, որ 2 հզոր տերություններ, ինչպիսիք ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն են, կարող են համագործակել՝ չնայած մի շարք հարցերում ունեցած տարաձայնություններին։ Մենք կարող ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթահարենք այդ խնդիրները։ Հուսամ, մեր այսօրվա հանդիպումը կառուցողական կլինի»,- ասել է Քերրին։





























