Թուրքիայում դինամիկ զարգացող պարբերականներից Radikal-ը մարտի 25-ից դադարելու է գոյություն ունենալ։
Radikal-ի գլխավոր խմբագիր Ջեմ Էրջիյեսը Deutsche Welle-ի հետ հարցազրույցի ժամանակ հաստատել է խոսակցությունները, թե Radikal-ը փակվելու է։ Նա նշել է, որ մարտի 25-ից իրենց պարբերականն այլեւս չի լինելու։ Նրա խոսքով՝ աշխատակիցների մի մասը տեղափոխվելու է Hurriyet, իսկ մեծ մասը գործազուրկ է դառնալու։
Նշենք, որ Radikal-ը Թուրքիայի քիչ պարբերականներից էր, որի էջերում 1915-ի մասին գրվում էր Հայոց ցեղասպանություն։





























