Մոսկվայում 4-ամյա երեխայի դաժան սպանության մեջ կասկածվող դայակը գտնվում է Բուտրիկա ՔԿՀ-ի հիվանդանոցում խստացված հսկողության տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պատժամիջոցների իրականացման դաշնային ծառայության պետ Մաքսիմ Զալեսովին։

«Նրան պահում են հիվանդանոցի պալատում խիստ հսկողության տակ։ Նրան վերահսկում են բժշկական, ռեժիմային եւ տեսահսկման միջոցներով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի վերջին։ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, սպասելով մինչեւ ծնողները ավագ երեխայի հետ դուրս գան տանից, կտրել էր 4-ամյա աղջկա գլուխը եւ ձեռքին բռնած՝ դուրս եկել փողոց՝ սպառնալով ոստիկաններին եւ անցորդներին։

Սպանության դրդապատճառները պարզվում են, սակայն ՌԴ ՔԿ-ից հայտնել են, որ Բոբոկուլովային կարող էին հրահրել այդ դաժան  հանցագործությանը։ Հնարավոր է, որ դա նրա նախկին կողակիցն է, որը իսլամական արմատականության գաղափարներ էր քարոզել։

Բոբոկուլովան հայրենիքում հոգեբույժի մոտ հաշվառման է վերցված եղել։