48-ամյա Աննա Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի մոտ` կանգառում, իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 8.000 ռուբլի, 2 եվրո, տարբեր զեղչային եւ կուտակային քարտեր ու բանկային քարտ` պատճառելով 66.500 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Կասյան փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին, ում մոտ հայտնաբերվել է դրամապանակը:

Գոռ Պ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: