Հայաստանում ազատ տնտեսական գոտիներում հայտարարված ներդրումները հասել են 101.2 մլն դոլարի։ Այս մասին մարտի 24-ին կայացած Կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ներդրումային ծրագրի շրջանակներում պլանավորվում է ստեղծել 450 նոր աշխատատեղ։ Ինչ վերաբերում է ԱԱՀ վճարումների հետաձգման համակարգին, ապա այս տարի կբավարարվի 50 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 6 նման հայտ։ Այդ ծրագրերի շրջանակներում կստեղծվի 50 նոր աշխատատեղ։ Իսկ նման դիմումների մեխանիզմի կիրառման պահից բավարարվել է արդեն 186-ը։ Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել եւ ստեղծվելու է 5.5 հազար աշխատատեղ։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 2 ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս» (բարձր տեխնոլոգիաներ) եւ «Մերիդիան» (ոսկերչական արդյունաբերություն)։