Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է մայրաքաղաք Սոֆիայի ավտոբուսի գծերից մեկում հնարավոր վտանգի մասին, հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել Pliska հյուրանոցի մոտակայքում՝ դեռեւս անհայտ ավտոբուսի գծի վրա, հնարավոր վտանգի մասին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Քաղաքացիներին խորհուրդ են տվել հեռու մնալ այդ վայրից։
Բուլղարիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ որեւէ իրական սպառնալիքի մասին տեղեկություն չունեն, սակայն քաղաքապետարանը հայտնել է, որ ոստիկանությունը կխստացնի հսկողությունն այդ հատվածում։
Երկրի կառավարությունը հերքել է հնարավոր սպառնալիքի մասին տեղեկությունը։




























