ՌԴ Աստրախան քաղաքում ադրբեջանցին քաղաքացիական կնոջից գողացել է նոթբուքն ու ոսկյա զարդերը, որպեսզի հայրենիք վերադառնալու համար տոմս գնի։
Տուժածը կորուստը նկատել է աշխատանքից տուն վերադառնալուց հետո, հայտնում է Vesti.Az –ը՝ վկայակոչելով astrakhan-24.ru կայքը։ Քաղաքացիական ամուսինը զանգերին չէր պատասխանում, եւ կասկածներն ընկել են նրա վրա։
Պարզվել է, որ 34-ամյա գործազուրկ ադրբեջանցին ուզում էր հայրենիք վերադառնալ, սակայն փող չուներ։ Նա որոշել էր գնացքի տոմս գնել՝ դիմացը հանձնելով ոսկյա զարդերն ու նոթբուքը։
Երբ նրա գումարը վերջացել էր, տղամարդը վերադարձել էր Աստրախան եւ փորձել էր ներողություն խնդրել։ Սակայն այնտեղ նրան կնոջ փոխարեն սպասում էր ոստիկանությունը։ Քրեական գործն ուղարկվել է դատարան։




























