Անհրաժեշտ է ՆԱՏՕ-ում փոփոխություններ իրականացնել եւ ջանքերը կենտրոնացնել ահաբեկչության դեմ պայքարի վրա: Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել է Դոնալդ Թրամփը, որը փորձում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ն հնացել է եւ պիտի այնպես փոփոխվի, որ լրացուցիչ ուշադրություն հատկացնի ահաբեկչությանը եւ մի քանիսին այն հարցերից, որոնց վրա այժմ սեւեռված է», - ասել է նա:
Թրամփը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի վրա է ծանրացած ՆԱՏՕ-ի ծախսերի «անհամամասնորեն մեծ» բաժինը: «Ինչո՞ւ,-հարց է տվել նա: Եկել է այդ հարցի շուրջ նոր բանակցություններ անցկացնելու ժամանակը, եւ այդ ժամանակը հենց հիմա է»:





























