Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ճամպրուկի պարունակության առիթով, որով նա Մոսկվա է ժամանել:
Հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ փոքր-ինչ զարմացել է՝ տեսնելով, որ Մոսկվա ժամանելիս պետքարտուղարին ոչ ոք չի օգնել ինքնաթիռից ճամպրուկները դուրս բերելու գործում: Նա կատակել է, որ պետքարտուղարի ճամպրուկում կարող էր ինչ-որ արժեքավոր բան լինել, օրինակ՝ Ռուսաստանի հետ առեւտրի համար նախատեսված գումար:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Քերրին, իր հերթին, Պուտինին խոստացել է պորտֆելի պարունակությունը ցույց տալ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: «Դա հաճելի անակնկալ է»,- խոստացել է ԱՄՆ պետքարտուղարը:




























