Մոսկվան եւ Վաշինգտոնը պետք է ձգտեն երկխոսել եւ աշխատել ընդհանուր լեզու գտնելու ուղղությամբ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Սերգեյ Լավրովն ու ես խոստանում ենք կանոնավոր շփվել՝ գրեթե ամեն շաբաթ, եւ մենք արդյունավետ աշխատում ենք, չնայած տարաձայնություններին՝ փորձում ենք առաջ շարժվել: Կարծում եմ՝ դա բխում է ամերիկացի եւ ռուս ժողովրդի շահերից: Դա բխում է պատմության եւ ապագայի շահերից»,- ասել է Քերրին:




























