Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հանդիպումը 4 ժամ է տեւել:
Լավրովն ու Քերրին ՌԴ նախագահին տեղեկացրել են իրենց բանակցությունների արդյունքների մասին: Ամերիկյան գործընկերոջ հետ հանդիպումից առաջ Լավրովը հայտարարել է, որ Քերրիի հետ քննարկելու է Սիրիայի եւ Ուկրաինայի ճգնաժամը, միջազգային հարթակում համագործակցությունը:
Քերրին իր հերթին հույս է հայտնել, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցությունները թույլ կտան ճանապարհ բացել Սիրիայի եւ այլ խնդիրներում հետագա առաջընթացի հարցում:





























