ԱՄՆ պետքարտուղար Ջոն ՔՔերրին չի բացահայտել կարմիր ճամպրուկի պարունակությունը, որով նա «հաճելի անակնկալ» է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

«Դա գաղտնիք է: Միայն նախագահ Պուտինը եւ ես գիտենք, թե ինչ է այնտեղ գտնվում»,-պատասխանել է Քերրին լրագրողներին, որոնք խնդրել են ասել, թե ինչ կա ճամպրուկում:

Քերրին Մոսկվա է ժամանել մարտի 23-ին եւ օդանավից դուրս է եկել կարմիր ճամպրուկով: Նախօրեին կայացած բանակցությունների ժամանակ դրան ուշադրություն է դարձրել Պուտինը: Հանդիպման ժամանակ Պուտինն ասել է, որ մի փոքր տխրել է՝ տեսնելով, որ ոչ ոք չի օգնել Քերրիին ճամպրուկը տեղ հասցնելու հարցում: Նա կատակել է, որ ճամպրուկում կարող էր շատ թանկարժեք բան լինել, օրինակ փող՝ Ռուսաստանի հետ առեւտրի գնալու համար: Իր հերթին, Քերրին խոստացել է Պուտինին առանձին հանդիպման ժամանակ ցույց տալ ճամպրուկի պարունակությունը: «Դա հաճելի անակնկալ է»,-խոստացել է Քերրին:

Մարտի 24-ի երեկոյան Քերրին եւ Պուտինը 4-ժամյա բանակցություններ են վարել, որին ներկա են եղել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ճակատագրի հարցը: