ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվային կոչ է արել թույլ տալ Նադեժդա Սավչենկոյին վերադառնալ Ուկրաինա։
«Մենք քննարկել ենք Նադեժդա Սավչենկոյի հարցը, մասնավորապես նրա դատավճիռը։ Ես հույս ունեմ, որ նրան թույլ կտան վերադառնալ Ուկրաինա։ Մենք շահագրգռված ենք հարցի շուտափույթ լուծման հնարավորությամբ»,- ասել է Քերրին ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտին։
Բացի այդ, Քերրին նշել է Մինսկի համաձայնագրերի կետերի իրականացման կարեւորությունը՝ ընդգծելով, որ դրանից հետո հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին անդրադառնալով Նադեժդա Սավչենկոյին, հաստատել է, որ այդ հարցը քննարկվել է։ «Մենք ընդամենը հաստատել ենք, որ Սավչենկոյի առողջական վիճակին, որը փորձում են շահարկել, որեւէ վտանգ չի սպառնում»,- ասել է նա։





























