ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ պատմել է, որ աշխատում է իր կիթառը հետը պտտեցնել ողջ աշխարհով, քանի որ ինքը պետք է վարժ նվագել սովորի եւ շատ պարապի։

Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր այն վարկածը, որ Քերրին կիթառը նվեր է բերել Սերգեյ Լավրովին կամ Վլադիմիր Պուտինին։

«Ես դեռ դպրոցում նվագում էի։ Կարող եք YouTube-ում գտնել տեսանյութը, որտեղ երեւում է, որ ես ջազ բենդում եմ նվագել։ Դա իհարկե շատ որակյալ երաժշտություն չէ, բայց ես փորձում եմ նվագել միայն ինձ համար»,- ասել է Քերրին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։