ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը որեւէ հրավեր չի ստացել գերմանական կողմից՝ մասնակցելու Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, թե ապրիլին Բեռլինում կայանալու է հանդիպում ԵԽԽՎ-ում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակություն նման բան հրավեր չի ստացել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նշենք, որ չի բացառվում, որ սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Ըստ Dailykarabakh-ի՝ Գերմանիան կազմակերպում է ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը:




























