Բելգիական սեւ երեքշաբթին Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Սալեհ Աբդեսլամի գլխի վարձն էր։ ԻՊ-ի առաջ եվրոպացիների խուճապահար վախը հասկանալի է։ Ահաբեկիչներն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարող են հարված հասցնել աշխարհի ցանկացած կետի։ Այդ կապակցությամբ հարց է առաջանում, թե որն է ահաբեկիչների վերջնական նպատակը։ Ավելի շատ հարցեր կան անվտանգության եվրոպական ծառայություններին ուղղված, որոնք ի վիճակի չեն տարբերել ԻՊ ահաբեկիչների կեղծ անձնագրերը։

Բոլորին ակնհայտ է ահաբեկիչների ուղերձը։ Իրենց հարձակումների թիրախը դարձնելով Բրյուսելը՝ նրանք իրենց վերաբերմունքն են հայտնում Աբդեսլամին կալանավորելու եւ Ֆրանսիա արտահանձնելու որոշմանը։ Սակայն Բելգիայի մայրաքաղաքը ոչ այլ ինչ է, եթե ոչ եվրոպական ինստիտուտների կենտրոն, որոնք էլ հենց մշակել էին ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականությունը, որը կոչվում է «հույս քեզ վրա դիր» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Եվրոպային միայնակ թողեց այդ խնդրի հետ, գրում է Inosmi –ն՝ վկայակոչելով Al Hayat լիբիական թերթը։

Մերձավոր Արեւելքն այրվում է, Եվրոպան ցնցված է, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի շտապում իր ծովային հետեւակայիններին ուղարկել Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ պայքարում Իրաքի բանակին աջակցելու։ Այն ամենն, ինչ այսօր կատարվում է Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում, պատերազմի հետեւանքն է, որը հայտարարել էր Օբամայի վարչակազմը՝ Իրաքի եւ Սիրիայի գործողություններից հեռավորության վրա մնալով սակայն։

Սեւ բելգիական երեքշաբթիի հետեւանքներն ակնհայտ են. դա ավելի կմեծացնի Եվրոպայում արաբների եւ մուսլումանների, միգրանտների եւ փախստականների նկատմամբ անհանդուրժողականությունը։ Անգամ անվտանգության խստացված միջոցառումները երաշխիք չեն, որ ահաբեկչությունները չեն կրկնվի։