Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են Գլխավոր քարտուղարի տեղակալներն ու ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։ Այս մասին ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Քննարկվել է ՄԱԿ ԳԱ-ում թմրանյութերի գլոբալ խնդրին նվիրված հատուկ նստաշրջանում ՀԱԿՊ անունից ելույթի նախագիծը, որոշում է կայացվել փաստաթղթի նախագիծն ուղարկել կազմակերպության ԱԳՆ-ներին՝ համաձայնեցնելու համար։

ՀԱՊԿ Մշտական խորհուրդը շարունակել է նաեւ 2016թ. երկրորդ կիսամյակում եւ 2017թ. առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ անդամ պետությունների խորհրդակցությունների պլանի նախագծի շուրջ աշխատանքը։