Ավելացնելով Եվրոպայում իր ռազմական ներուժը՝ ՆԱՏՕ-ն ՌԴ Պաշտպանության նախարարությանը ստիպում է արձագանքել այդ գործողություններին: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն շարունակում է Եվրոպայում ավելացնել իր ռազմական ներուժը, այդ թվում Ռուսաստանի սահմանների մոտ: Անկասկած, այս իրավիճակը չի կարող չմտահոգել մեզ: Մենք ստիպված ենք արձագանքել դրան»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, Արեւմտյան ռազմական օկրուգի զորքերի մարտական կազմը մշտապես արդիականացվում է: