Ռեստորանային կենդանաբանական այգիները, որոնք ունեւոր մարդիկ բացում են սեփական զվարճանքի  համար, պետք է արգելել։ Այս մասին մարտի 25-ին՝ խորհրդարանում վայրի կենդանիներին անազատության կամ մասնակի ազատության մեջ պահելու օրենսդրական խնդիրների քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ռեստորաններում սեփական զվարճանքի համար կենդանիներ են պահում, պետք է պատժվեն կենդանիներին ծաղրի ենթարկելու համար։ «Ռեստորաններում մարդկանց  զվարճացնելու համար կենդանիներ պահելն անթույլատրելի է։ ՀՀ օրենսդրությամբ պետք է ոչ  միայն վարչական, այլ նաեւ քրեական միջոցներ սահմանված լինեն նման իրավախախտների դեմ, ինչպիսին Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու սեփականատերն է, որը կենդանիներին թողել էր ճակատագրի քմահաճույքին»,- ասել է Զոհրաբյանը։