Հայաստանում ոչ ոք չի կարող առանց թույլտվության վայրի կենդանիներ պահել։ Այս մասին մարտի 25-ին՝ խորհրդարանում վայրի կենդանիներին անազատության կամ մասնակի ազատության մեջ պահելու օրենսդրական խնդիրների քննարկման ժամանակ, ասել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել, որի մեջ պետք է նշված լինի, թե ինչ նպատակով են պահվելու կենդանիները եւ ինչ պայմաններում։ «Մասնավոր որսատեղիներում կարգելվի կենդանիների անվերահսկելի որսը, անգամ, եթե պահողն ինքն է կենդանիներին ձեռք բերել եւ տեղավորել։ Այստեղ նույնպես հստակ կարգավորումներ են սահմանվելու»,- վստահեցրել է փոխնախարարը։
Հայաստանում ոչ ոք չի կարող առանց թույլտվության վայրի կենդանիներ պահել. փոխնախարար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























