Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայից ռուսական օդատիեզերական ուժերի ամբողջական դուրսբերման մասին խոսք լինել չի կարող, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս բացատրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական խնդիրներ է լուծում, եւ «Իսլամական պետություն» ու «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները հակաահաբեկչական գործողությունների օրինական թիրախներն են մնում։

«Նման հարցադրումը առարկություններ առաջ չի բերում, այնպես որ ամբողջական դուրսբերման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա։