Air France ավիաընկերությունը գլխաշոր կրել չցանկացող ուղեկցորդուհիներին թույլատրել է հրաժարվել դեպի Իրան չվերթներից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դեպի Թեհրան չվերթների վերականգնման նախաշեմին ավիաընկերությունը ծառայողական կարգ է հրապարակել, որն ուղեկցորդուհիներին պարտադրում է թռիչքի ժամանակ «տաբատով եւ ազատ բաճկոնով լինել, իսկ օդանավից դուրս գալիս մազերն ու գլուխը ծածկող գլխաշոր կրել»:
Ավիաընկերության պահանջները բողոք էին առաջացրել ուղեկցորդուհիների շրջանում:
«Երբ Թեհրան ուղեւորվող չվերթի ուղեկցորդուհին կամ օդաչուն նշանակվեն, Air France-ը նրանց հնարավորություն կընձեռի հրաժարվել եւ փոխել չվերթը: Բոլոր աշխատակցուհիները պետք է նախապես հայտարարեն, որ հրաժարվում են գլխաշոր կրել»,- հայտնել են ավիաընկերությունում:




























