Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանից LifeNews հեռուստաալիքի նկարահանող խմբի արտաքսումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Պեսկովի խոսքով, խմբագրության քաղաքականությունը չպետք է ԶԼՄ-ների սահմանափակման պատճառ դառնա, միաժամանակ նա նշել է երկրի օրենքները հարգելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, թե մանրամասների չի տիրապետում: 

«Բայց անկասկած խմբագրության քաղաքականությունը չի կարող եւ չպետք է ԶԼՄ-ների գործողությունների սահմանափակման պատճառ դառնա», — եզրափակել է Պեսկովը: