Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում պահանջում է շուտափույթ քաղաքական լուծման գտնել: Այս մասին Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք բավարարված արձանագրում ենք զինադադարի հասնելու փաստը... Մենք (ՌԴ-ն) հույս ունենք, որ պայմանավորվածությունը (կրակի դադարեցման) կպահպանվի եւ կատարվում է, այդ թվում հաշվի առնելով այն, որ կան հայտնի համաձայնագրեր, որոնք ընդունվել են դեռեւս 1990-ականներին: Ներկա իրավիճակը բոլոր կողմերից պահանջում է վստահության միջոցառումներ շփման գծում: Դրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանցի նախարարի խոսքով, «վստահության ամրապնդումը հակամարտության գոտում բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է թուլանանք ԼՂ հակամարտության համակողմանի, քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտության հարցում»:




























